Ռեստորանների ամերիկյան McDonald’s ցանցը առաջին կետն է բացել Պակիստանի Քվեթա քաղաքում, որի բնակիչները հայտնի են ահաբեկչական համարվող «Թալիբան» շարժման հանդեպ իրենց համակրանքով՝ գրում է rosbalt.ru-ն:
Հաստատության ճաշացուցակը հալալ է: Կան այնպիսի ուտեստներ, ինչպիսին մաքմաֆինն է (ձվով և կոտլետով բուտերբրոդ), սակայն խոզի մսի փոխարեն օգտագործվում է թռչնամիս: Մեկ ուտեստի միջին արժեքը, որի մեջ մտնում են համբուրգեր, կարտոֆիլի ֆրի և ըմպելիք, հինգ դոլարից պակաս է:
«Թալիբան»-ի դաշտային հրամանատարներից մեկը՝ Էհսանուլլա Էհսանը, հայտարարել է, որ իր զինվորները նախընտրում են գառան միս և բրինձ, իսկ McDonald’s-ի ուտելիքը նա նորմալ սնունդ չի համարում: Նա նաև հավելել է, որ մի անգամ փորձել է McDonald’s-ի ուտեստներից, սակայն այն «չափազանց թանկ է և անհամ»:












































