Աֆղանստանի Կանդահար նահանգի ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում ասել է, որ ապստամբ-թալիբները գլխատել են 10-ամյա երեխայի՝ լրտեսության համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գլխատված երեխան եղել է աղքատ ընտանիքից, ու ոստիկանները նրան սովորաբար օրապահիկ են տվել:
Թալիբները երեխային մեղադրել են այն բանում, որ նա տեղեկություններ է հայթայթել ոստիկանների համար:
Կանդահարի իշխանությունները տեղի ունեցածն անմարդկային արարք են որակել, որը հակասում է իսլամի ոգուն:
Վերջիններս, սակայն, հերքում են իրենց առնչությունը երեխայի մահվանը:








































