Thursday, 11 06 2026
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Սպանված կին, դանակահարված երեխաներ. Ակունքը ցնցված է (տեսանյութ)

Կոտայքի մարզի Ակունք գյուղը երեկվանից ցնցված է գյուղում տեղի ունեցած միջադեպից. 37-ամյա Աշոտ Գևորգյանը դանակահարել է իր երկու դուստրերին՝ Մարիամին և Շողակաթին, և դաժանաբար սպանել կնոջը՝ 31-ամյա Անուշ Գևորգյանին:

Գևորգյանների տան ժամացույցը կանգ է առել, հուշում է, որ դեպքը տեղի է ունեցել 21.30-ի սահմաններում: Դեպքի վայրում վեց դանակ է հայտնաբերվել:

Աշոտ Գևորգյանը նախ դանակահարել և սպանել է կնոջը, հետո մարմնական վնասվածքներ հասցրել 12-ամյա Շողակաթին և 6-ամյա Մարիամին, որից հետո ինքն իրեն է հարվածել: Այնուհետև նա վազել է հարևանների տներով, ահաբեկել նրանց, սակայն որևէ մեկին չի վնասել: Հարևանների տանը նա փնտրել է մորը՝ նրան էլ դանակահարելու նպատակով:

Աշոտ Գևորգյանը երեք երեխա ունի՝ մեկ որդի, երկու դուստր: Տղան՝ Մաքսիմը, ավագն է՝ 15 տարեկան: Տատիկի հետ աշխատում է ձկան օբյեկտում:

Համար 4 տանն ընտանիքն ապրում էր համերաշխ, զբաղվում էին թե՛ գյուղատնտեսությամբ, թե՛ անասնապահությամբ: Աշխատում էին գրեթե բոլորը՝ Աշոտը, կինը, մայրը, որդին: Հարևանները պատմում են, որ օրինակելի ընտանիք էր Գևորգյանների ընտանիքը, բայց օջախը քանդվեց մի քանի վայրկյանում…

Աշոտի մորաքույրը՝ Լարիսան, հուզված պատմեց, որ սիրելով են ամուսնացել Անուշն ու Աշոտը: Վերջինս բանակից եկել է և սկսել որպես ավտոմեխանիկ աշխատել Անուշի հոր մոտ՝ Աբովյանում:

Մորաքույրն ասաց, որ Աշոտի մոտ հոգեկան շեղում առաջին անգամ նկատվել է մոտ յոթ-ութ տարի առաջ։ «Ամիսներով պառկեց, հետո լավացավ, դուրս եկավ, լավ էր, աշխատում էր։ Այս անգամ էլ նորից նոպան բռնել է, չեն կարողացել, սկեսուրը տանը չի եղել, նոպայի մեջ կնոջը խանդել է: Երկու անգամ պառկել է հիվանդանոց, մեկը՝ հսկողության տակ, մեկը՝ հիվանդանոցում, այդ ժամանակ գնացել եմ տեսել նրան»,- պատմեց մորաքույրը՝ հավելելով, որ վերջին շրջանում Աշոտը նորից իրեն վատ էր զգում, և մայրը բժշկի հետ խոսել էր, որ այսօր պետք է տանեին պառկեցնեին: Աշոտը, սակայն, դեմ է եղել, չի ցանկացել գնալ, ասում են՝ վախենում էր…

Երկու օր առաջ նա գնացել է հոր գերեզմանին, հետո եկել տուն և տանիքում փորձել ինքնասպանություն գործել: Կինը տանիք է բարձրացել, համոզել, որ իջնի, սակայն մինչ այդ ամուսինը ձեռքերը և ոտքերը հասցրել է վառել:

Դեռ հունիսի 8-ին նրանց տեսել են հարևանները տուն վերադառնալիս: Ղեկին եղել է որդին՝ Մաքսիմը, գնացել էին համակարգիչ գնելու։ Ամեն ինչ կարծես նորմալ է եղել, սակայն հաջորդ օրը տեղի է ունեցել ողբերգությունը:

Մորաքույրը պատմեց, որ յոթ տարի առաջ Աշոտը սկսել է երթուղայինի գծում գազել վարել, ամեն ինչ արել է ընտանիքը լավ պահելու համար, և այս ընտանքը երբեք սոցիալական խնդիր չի ունեցել։ Մեքենա է վարել, գծի վրա մեքենաներ է ունեցել, ասում են՝ ինչ-որ բան եղել է այդ տարիներին, կա՛մ Աշոտին վախեցրել են, կա՛մ սպառնացել: Դրանից հետո նրա մոտ սկսվել են հոգեկան խանգարման նոպաները:

«Կնոջ հետ առևտուր էին անում, գնում էին Արարատից բանջարեղեն, մերգ էին բերում, վաճառում, շատ սիրուն ընտանիք էր, բայց երբ նոպան բռնում էր, անճանաչելի մարդ էր դառնում Աշոտը…»,- ասաց մորաքույրը՝ հավելելով, որ Աշոտը շատ էր սիրում կնոջը. «Անուշը հրաշալի հարս էր»:

Տիկին Լարիսան պատմեց, որ մի անգամ Անուշին ասել է՝ թող գնա, Անուշն ասել է, որ չէ, ինքը չի ուզում երեխաներն առանց հոր մեծանան։ «Ուզում եմ, որ երեխաս քայլի, ասեն Աշոտի տղան է, Աշոտի աղջիկն է»,- ասել է Անուշը:

Խնամիներով էլ շատ սիրով են եղել, անգամ աղջկա մայրն այսօր կանչել է խնամուն միասին կիսելու վիշտը:

Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Աշոտ Գևորգյանը հոգեկան խնդիրներ ուներ: Դեռ 7-8 տարի առաջ գյուղապետն անձամբ է օգնել՝ նրան Ավանի հոգեբուժարան տեղափոխել: Երկու անգամ բուժում ստանալուց հետո Աշոտը տուն է եկել, սակայն ընտանիքում անընդհատ վիճաբանություն է եղել:

«Հրաշալի մայր ունի, հարգված կին, ամուսինը երկու տարի առաջ է մահացել, նա ավելի շատ հարսին է սիրել, քան տղային, նա մի քանի անգամ վտանգի մասին ասել է»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Աշոտը երբ խմում էր, հոգեկան խնդիրները սրանում էին, սակայն այս անգամ կարծես խմած չի եղել:

Աղջիկը՝ Շողակաթը, հրաշալի ձայն ունի, երգում է գյուղի եկեղեցու երգչախմբում:

«Մորն է ման եկել, որ մորն էլ խփի, հասել է տղաների վրա, որ խփի՝ ոչ թե դանակով, այլ ձեռքով, չորս հոգով հազիվ կարողանում էինք պահել, ռուսերեն էր խոսում, ասում էր, որ ինքը Հիտլերն է, հայհոյում էր, ասում, որ Պուտինը Օբաման հեսա կգան, հենա իջավ Օբաման»,- պատմում է գյուղապետը՝ նկարագրելով երեկվա դեպքերը:

Հարևաններն էլ զարմացած են կատարվածից, երեկվա դեպքերից հետո շատերը դեռ ուշքի չեն գալիս, հատկապես այն հարևանները, ում տուն այդ վիճակում Աշոտը մտել է. նրան երբեք այդպիսին չէին տեսել։

Աշոտ Գևորգյանին վիրահատել են, նա հիմա գտնվում է հիվանդանոցում, ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում