Thursday, 02 05 2024
Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է
10:30
Նավթի գները նվազել են. 01-05-24
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Սպասվում է անձրև, ամպրոպ
Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին

Մարտի են դուրս գալիս օլիգարխները

Այս օրերին շատերը տարօրինակ կհամարեն, եթե որևէ մեկը խոսի այն մասին, որ Սերժ Սարգսյանի և Հայաստանի օլիգարխիկ դասի միջև առաջանում են լուրջ, նույնիսկ ստրատեգիական հակասություններ, որոնք հավանական են դարձնում նաև երկու կողմերի լրջագույն հակադրությունը:

Ավելին՝ շատերն իրավիճակի այդօրինակ գնահատականը կարող են նույնիսկ ծիծաղելի համարել՝ նախևառաջ ասելով, որ օլիգարխիկ դասն ու Սերժ Սարգսյանը ձեռք ձեռքի տված են կառուցել ներկայիս իշխանական համակարգն ու ըմբոշխնում դրա պտուղները, և բացի այդ էլ՝ կարող են ասել, որ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում ինքն էլ, ըստ էության, օլիգարխ է դարձել: Այդ ամենն, իհարկե, կա, և դժվար է, իհարկե, հերքել դա, սակայն խնդիրը իրականում շատ ավելի լայն ու խորն է և պետք չէ դրան նայել միայն մի տեսանկյունից, դիտարկել միայն դրա մի երեսը:

Այո՛, Սերժ Սարգսյանին ու օլիգարխիկ դասին միավորող համատեղ անցյալ կա, համատեղ ներկա, ապագայի միտված բազմաթիվ շահեր: Բայց, ի վերջո, պետք չէ թերագնահատել երկու կարևոր հանգամանք. Հայաստանը պետություն է՝ միջազգային իրավունքի սուբյեկտ, և Հայաստանն ունի հասարակություն, քաղաքացիներ: Ի՞նչ է նշանակում լինել պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ: Դա նշանակում է լինել աշխարհաքաղաքականության մաս: Փոքր մաս, մեծ մաս, էական, թե անէական մաս՝ տվյալ պարագայում այնքան էլ կարևոր չէ: Հայաստանը աշխարհաքաղաքականության մաս է, ընդ որում՝ այդ տեսանկյունից չափազանց կարևոր տարածաշրջանում, որտեղ գերտերությունները հետապնդում են ռազմավարական լուրջ շահեր: Սերժ Սարգսյանի համար դա կարևոր պատասխանատվություն է:

Երբ նա Հայաստանի նախագահ է հանդիսանում աշխարհաքաղաքական շեշտադրումների տեսանկյունից շրջադարձային մի ժամանակաշրջանում, նրա պատասխանատվությունը դառնում է կրկնակի և գուցե առավել առարկայական: Հայաստանի օլիգարխիկ դասը այդ տեսանկյունից այդպիսի պատասխանատվություն չունի, չի էլ ունեցել: Բայց բանն այն է, որ մինչ այդ Հայաստանի նախագահն էլ չի ունեցել շրջադարձային որոշումների կայացման անհրաժեշտություն: Ներկայումս Սերժ Սարգսյանից պահանջվում են այդպիսի որոշումներ, քանի որ դա են պահանջում օրվա հրամայականն ու երկրի առջև կանգնած մարտահրավերները, ավելին՝ դա է պահանջում տարածաշրջանային, եթե չասենք՝ համաշխարհային քաղաքական կոնյունկտուրան: Իսկ այդ որոշումները անխուսափելիորեն շոշափելու են օլիգարխիկ դասի շահը:

Բանն այն է, որ աշխարհում ներկայումս նկատվում է քաղաքականության հասարակայնացման միտում: Քառօրյա պատերազմն ի ցույց դրեց մեր երկրի առջև ծառացած համակարգային և կառուցվածքային խնդիրները՝ գործընթացների կառավարման հիմքում: Այդ գործընթացներում ի հայտ եկավ լրջագույն խզվածք վերնախավերի՝ տնտեսական և քաղաքական, ու հասարակությունների միջև: Քառօրյա պատերազմից հետո արձանագրված ժողովրդական ցասումը, քաղաքացիական հուզումներն ու ցույցերը իրականում իրենց խորքում թերևս կրում են հենց այդ հիմնային ընդհանրությունը՝ վերնախավը կտրվել է հասարակությունից, և արդեն այդ խզվածքը սպառնալիք էր հաշվետվողականության մեխանիզմի համար:

Անգամ արաբական երկրներում տարիներ առաջ տեղի ունեցող գործընթացները թերևս կարելի է դիտարկել այդ համատեքստում, ընդհանուր, համաշխարհային խնդրի կտրվածքով՝ գոլորշին բաց թողնելու տարբերակով: Արաբական երկրներում գուցե բաց թողնվեց այդ համաշխարհային խնդրի առաջացրած եռքի գոլորշին:

Ստեղծված իրավիճակում Հայաստանը չի կարող զերծ մնալ համաշխարհային այդ միտումների ազդեցությունից, հետևաբար Հայաստանի իշխանությունը չի կարող ուշադրություն չդարձնել կառավարման պրոցեսների հասարակայնացման համաշխարհային գործընթացին: Այստեղ ահա առաջանում է Հայաստանի հասարակության, քաղաքացիների գործոնը: Վերջին տարիներին այդ գործոնը զգալիորեն ակտիվացել է, այդ թվում նաև նոր տեխնոլոգիաների՝ սոցիալական ցանցերի ակտիվ կիրառության շնորհիվ:

Մի կողմից՝ իշխանությունն անկարող է կանգնեցնել նոր տեխնոլոգիաների ընթացքը, մյուս կողմից՝ դրանք նպաստում են քաղաքացիականության ակտիվ գեներացմանը: Սրանք օբյեկտիվ իրողություններ են, որոնք կարող է հաշվի չառնել միայն ինքնասպան իշխանությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքին քաղաքացիական ճնշումն ուժգնանալով՝ լրացնում է համաշխարհային տրամադրությունների ազդեցությունը Հայաստանի իշխանության վարքի վրա:

Իսկ ի՞նչն է այստեղ առաջ բերում Սերժ Սարգսյան-օլիգարխիա հակադրության և հնարավոր հակամարտության պոտենցիալ: Այն, որ Հայաստանի օլիգարխացման մակարդակն այնքան բարձր է, որ կառավարման գործընթացի հասարակայնացման ցանկացած փորձ պահանջում է ոտնձգություն օլիգարխիայի տիրույթների հանդեպ:

Դա սկզբունքորեն կոնֆլիկտածին իրավիճակ է՝ հատկապես նկատի ունենալով Հայաստանի օլիգարխիկ դասի ինտելեկտի, աշխարհայացքի սահմանները, հարաբերությունների պարզաբանման արժեհամակարգային առանցքը: Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանն ու քաղաքական իշխանությունը էապես տարբերվում են իրենց ինտելեկտով և աշխարհայացքով ու արժեհամակարգով: Բայց կարգավիճակի տարբերությունը իրավիճակը առավել հստակ պատկերացնելու, սեփական մաշկին առավել մոտ պատկերացնելու և վտանգները առավել հստակ հասկանալու հիմք է հանդիսանում:

Այդ առումով Սերժ Սարգսյանն, անկասկած, շատ ավելի լավ է պատկերացնում այն վտանգները և ռիսկերը, որ կան: Բայց հաստատապես ունի դրանք օլիգարխիկ դասին բացատրելու և հասկանալի դարձնելու խնդիր: Մնում է միայն անվերապահ վստահության հարցը, բայց քաղաքական իշխանության հանդեպ օլիգարխիայի վստահությունն էլ մինչև իշխանության ձեռքը օլիգարխիայի մազին հասնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում