Հորդառատ անձրևը, որը երկուշաբթի տևել է մի քանի ժամ, ջրհեղեղ է առաջացրել Վրաստանի Մցխեթի շրջանում, որը տեղակայված է Թբիլիսիի մոտ՝ հաղորդում է Interfax-ը:
Հորդառատ անձրևի հետևանքով տուժել է ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև հարակից գյուղերը: Էրեդա գյուղում ջուրը ողողել է տների առաջին հարկերը, ոչնչացրել ցանքատարածություններ:
Քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիում անձրևը հեղեղել է շուրջ 20 տուն, քաղաքի մի քանի փողոցներում խափանվել է երթևեկությունը:









































