Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը կշարունակի հանդես գալ ակումբում, անկախ այն հանգամանիքց՝ ով կլինի թիմի նոր գլխավոր մարզիչը: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
Ակումբի ղեկավարությունը որոշել է նոր համաձայնագիր ստորագրել դարպասապահի հետ, ով ակումբ է վերադարձել 2013թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ Լոպեսը «Ռեալ»-ի մեկնարկային կազմից դուրս էր թողել Իկեր Կասիլյասին:









































