Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Եվրահանձնաժողովի նախագահին Բաքվում ծանր բանակցություններ են սպասում
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը

Վճռաբեկ դատարանն առաջնորդվում է սեփական հետաքրքրությամբ

«Հաշվի առնելով մեր նախորդ գործադուլի ընթացքում բարձրացված խնդիրներից որևէ    դրական տեղաշարժի, փոփոխության բացակայությունը`ցավով նշում եմ, որ իշխանությունների համար փաստաբանների կարծիքը դեռևս որևէ էական նշանակություն չունի»,- այսօր Կոնգրես հյուրանոցում հանրային քննարկման ժամանակ հայտարարեցփաստաբան Հայկ Ալումյանը, ով  հունիսի 10-ին և 11-ին մի խումբ փաստաբանների կողմից իրականացվող գործադուլը նախաձեռնած 46 փաստաբաններից մեկն է:

 jfhr.am-ի փոխանցմամբ՝ փաստաբանը հիշեցրել է վերջին մեկ տարվա ընացքում դատական համակարգի և մասնավորապես վճռաբեկ դատարանի հասցեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Սահմանադրական դատարանից հնչեցրած գնահատականները, որոնք համընկնելով փաստաբանների կարծիքների հետ` հիմնականում բացասական են եղել:

 Լրագրողների հարցին, թե ինչու ի տարբերույթուն 2012-ի բողոքի ակցիայի, երբ գործադուլին միացավ ՀՀ փաստաբանների շուրջ 50 %-ը, այս անգամ փաստաբաններն ավելի փոքր թիվ են կազմում` շուրջ 200, Հայկ Ալումյանը նշել է, որ փաստաբանների շրջանում առկա է հուսահատության, սեփական ուժերին չհավատալու տրամադրությունը:

 «Չնայած, որ բոլորիս կարծիքն այսօրվա դատական համակարգի մասին նույնն է, որոշ փաստաբաններ ուղղակի նախընտրում են սպասել օրենսդրական փոփոխությունների, նրանք պայքարի այլ ճանապարհ են ընտրում», նշում է Հայկ Ալումյանը:

 Փաստաբանը նշել է Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» գործելակերպը, որն էլ հանգեցնում է հասարակության շրջանում արդարադատության նկատմամբ թերահավատությանը:

 «Անձամբ իմ կարծիքով 1-ին և 2-րդ ատյաններում կրած պարտություններն այնքան չեն հուսահատեցնում քաղաքացուն, որքան վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունելու հանգամանքը», – ընդգծել է փաստաբան Ալումյանը:

 Քննարկմանը մասնակից մեկ այլ բանախոսի, փաստաբան Անի Թորոսյանի կարծիքով դատական համակարգը հեռացել է իր գործունեությունից և այլևս չի ծառայում արդարությանը:

 «Այս ամենի պատասխանատուն միայն և միայն վճռաբեկ դատարանն է»,- իր կարծիքն է հայտնում փաստաբան Թորոսյանը:

 Ի պատասխան Վճռաբեկ դատարանի բերած այն արդարացումներին, թե իրենք բավարար ռեսուրսներ չունեն բոլոր գործերը քննելու, բողոքները վարույթ վերցնելու համար, փաստաբան Թորոսյանը մի ուշագրավ համեմատություն արեց.

 «Եվրոպական դատարանի պրակտիկան ցույց է տալիս, որ այնտեղ մեկ դատավորին բաժին է հասնում 36.5 գործ, մինչդեռ Հայաստանի վճռաբեկ դատարանում գործերի թիվը 12.5-ից էլ չի անցնում: Հետևաբար վճռաբեկի այն պատճառաբանությունը, թե իրենք աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով չի համապատասխանում իրականությանը»:

 Բանախոս փաստաբանները կարծիք են հայտնել այն մասին, որ վճռաբեկ դատարանի համար կարծես թե էական չէ` բողոքը համապատասխանում է օրենքով սահմանված կարգին, թե ոչ:  Շատ հաճախ առաջնորդվում են գործի հանդեպ ունեցած իրենց սեփական ‘հետաքրքրությամբ’, ինչն էլ հանգեցնում է երկակի ստանդարտների կիրառմանը:

 «Փաստորեն, արդարադատությունը յուրացվել է մի խումբ մարդկանց կողմից, իսկ դա արդեն Սահմանադրության 2-րդ հոդվածի խախտում է», – նշում են փաստաբանները:

 Դատական դեպարտամենտի նախագահի խորհրդական Ռուստամ Մահմուդյանն իր խոսքում կոչ է արել փաստաբաններին զինվել համբերությամբ, սպասել օրենսդրական ակտերի համապատասխան փոփոխություններին և խուսափել ծայրահեղ քայլերից:

 Բացի այդ դատական դեպարտամենտի աշխատակիցներն իրենց խոսքում բազմիցս անդրադարձ է կատարել կաշառակերության մեջ մեղադրված 20 փաստաբանների:

 Քննարկմանը ներկա էր նաև Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ով նշել է, որ ՄԻՊ-ը կիսում է փաստաբանների մտահոգություներն ու իր զորակցությունն է հայտնում վերջիններիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում