Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին նշել է, որ «Բարսելոնա»-ն ճիշտ ընտրություն է կատարել՝ պայմանագիր կնքելով Բրազիլիայի ընտրանու հարձակվող Նեյմարի հետ: Նրա խոսքերով՝ կատալոնացիները տաղանդավոր հարձակվողի կարիք ունեին:
«Նեյմարը լավ ձեռքբերում է «Բարսելոնա»-ի համար: Թիմը տաղանդավոր հարձակվողի կարիք ուներ: Մեսսին չի կարող ամեն բան ինքնուրույն անել»,- Վիերիին մեջբերում է EFE-ն:
Հիշեցնենք, որ Նեյմարի իրավունքների գնելու համար ըստ տարբեր հաշվարկների՝ «Բարսելոնա»-ն «Սանթոս»-ին վճարել է 54-72 մլն եվրո:








































