Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բյուջեի խստացման և աշխատանքի շուկայի վերակառուցման գործում եվրոգոտու երկրները պետք է հետևեն Գերմանիայի օրինակին՝ աճի վերադառնալու և նոր ճգնաժամը կասեցնելու համար: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մինչ եվրոպացի առաջնորդներն ուժերի ներածի չափով փորձում են հաղթահարել տնտեսական անկումն ու գործազրկության բարձր մակարդակը, Մերկելը գովել է Գերմանիայի ջանքերն ու ասել, որ եվրոգոտու 17 երկրները պետք է հետևեն բյուջետային կարգապահության և մրցունակության բարձրացման բաղադրատոմսին:
Մերկելը նշել է, որ Գերմանիայի շահերից է բխում հնարավորն անելը, որպեսզի այլ երկրներում էլ տեղ գտնեն կառուցվածքային բարեփոխումներ ու բյուջետային կարգապահություն:
Այժմ ԵՄ առաջնորդները պատրաստվում են հունիսի 27-ին կայանալիք գագաթնաժողովին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ ճգնաժամի սուր փուլն ավարտվել է, և ներկայում հիմնական խնդիրն է ապահովել աճն ու զբաղվածությունը:







































