«Ռեալ»-ի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն, ով հանդես է եկել «Արքայական ակումբ»-ի կազմում 2006-2009 թվականներին, նշել է, որ Կարլո Անչելոտին լիովին համապատասխանում է թիմի գլխավոր մարզչի կերպարին: Նրա խոսքերով՝ մասնագետը մեծ փորձ ունի:
«Անչելոտին մեծ մասնագիտական փորձ ունեցող մարզիչ է: Նրա գլխավորած «Միլան»-ը, որ հաղթանակ տարավ ՉԼ գավաթի խաղարկությունում, ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում:
Բացի այդ, նա հաջող աշխատանք էր կատարում Անգլիայում, իսկ վերջերս նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը: Վստահ եմ՝ նա հաջողության կհասնի «Ռեալ»-ում»,- Կանավարոյին մեջբերում է goal.com-ը:







































