LinkedIn գործարար սոցցանցին է բաժին հասել առավել արագ զարգացող ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Forbes-ն աղյուսակում ընդգրկել է այն ընկերությունները, որոնց շահույթը վերջին երեք տարիներին տարեկան աճել է առնվազն 10 տոկոսով և վերջին 12 ամիսներին՝ ամսական 10 տոկոսով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
LinkedIn-ն առաջին հորիզոնականում է հայտնվել երեք տարում եկամտի աճի 102 տոկոս միջին ցուցանիշով: Երկրորդ տեղում Facebook-ն է (87 %), երրորդում՝ Apple-ը (55 %):Իսկ ահա Google-ը 29 տոկոս արդյունքով հայտնվել է վարկանիշի 17-րդ հորիզոնականում:
LinkedIn գործարար սոցցանցը գործարկվել է 2003 թվականին: Այս տարվա հունվարին օգտատերերի թիվը հատել է 200 միլիոնի նշագիծը: Ցանցի բաժանորդների մեծ մասն ամերիկացիներ են:









































