ՊՍԺ-ի ղեկավարները հետաքրքրված են Մախաչկալայի «Անժի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի ծառայություններով:
Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին փոխարինող է փնտրում թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի համար, ով ցանկանում է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը: ՊՍԺ-ի ղեկավարների կարծիքով` Հիդինկը կարող է հաջողությունների հասնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Ավելի վաղ հոլանդացի մասնագետը միանշանակ չի պատասխանել իր ապագային վերաբերող հարցերին:
Հիշեցնենք` «Ռեալ»-ի ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել Անչելոտիին` «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու համար:






































