Ռուսական և ամերիկյան հատուկ ծառայությունները համացանցին հետևելու նույն մեթոդներն են օգտագործում: Այս մասին հաղորդում է Forbes-ը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ ԱՄՆ իշխանությունները մշտապես քննադատում են Մոսկվային համացանցին հետևելու և իր քաղաքացիների անձնական հեռախոսազրույցները գաղտնալսելու համար: Սակայն, ելնելով ԱՄՆ հատուկ ծառայությունների՝ հեռախոսազրույցների մասին տեղեկություններ հավաքելու փաստերից, ԱՄՆ-ը ևս այնքան էլ «մաքուր չէ» այս հարցում:
Հոդվածագրի խոսքով՝ պետք չէ լինել քաղաքացիական իրավունքների վառ պաշտպան ԱՄՆ-ի՝ նման գործողություններից անհանգստանալու համար: Հեղինակը հանգում է այն եզրակացության, որ այս ոլորտում ռուսական և ամերիկյան հատուկ ծառայությունների մեթոդները բավականին նման են:











































