Փարիզի Stade de France մարզադաշտում կայացել է Ռիհաննայի համերգը: Երգչուհին իր երախտագիտությունն է հայտնել Փարիզին: Այդ քաղաքում է կայացել իր առաջին մեծ համերգներից մեկը: Այս մասին հայտնում է Mignews-ը:
Փոփ աստղին տեսնելու և ունկնդրելու էին եկել 32 հազար երկրպագուներ: Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ որոշ դեպքերում համերգին ներկա են եղել մեկ ընտանիքի երեք սերունդներ:
Ռիհաննան ժամանակակից հանրահայտ փոփ կատարողներից է: Սեփական խոստովանությամբ՝ տարեկան աշխատում է 53 միլիոն դոլար:








































