Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցերի սկսվելուց ի վեր 6 ոստիկան ինքնասպան է եղել, ինչի պատճառը հավանաբար, եղել են պայմանները, որոնցում նրանք ստիպված են եղել աշխատել:
Թուրքիայի ոստիկանությանը քննադատում են այն բանի համար, որ նրանք ցուցարարներին դեմ պայքարում կոշտ միջոցներ են կիրառում: Սակայն ոստիկանական Emniyet-Sen միության ղեկավար Ֆարուկ Սեզերի խոսքերով՝ իրավապահները նույնպես տուժում են, որովհետև ստիպված են աշխատել նման ծանր պայմաններում, հաղորդում է The Hurriyet Daily-ն:
Ոստիկանները, որոնք մայրաքաղաք են ժամանել երկրի տարբեր մասերից և փորձում են օգնել վերականգնել կարգուկանոնը, ստիպված են քնել նստարաններին ու փողոցներում ստվարաթղթի կտորների վրա։
Սեզերը պատմել է, որ քաղաքային իշխանությունները չեն կարող պատշաճ կերպով տեղավորել բոլոր իրավապահներին:
«Դաժանությունը, որ ոստիկանները կիրառում են ցուցարարների նկատմամբ, դա այն դաժանության արտացոլումն է, որին բախվում են անձամբ ոստիկանները: Նրանք դառնում են ոչ միայն ցուցարարների հարձակման զոհը: Նրանք աշխատում են 120 ժամ շարունակ, ուտում են սև հաց ու վատ սնունդ»,- նկատել է նա:
Ոստիկանական միության ղեկավարը կարծում է, որ թուրք քաղաքացիների ատելությունը նրանց նկատմամբ կանհետանա, երբ նրանք տեսնեն, որ իրավապահները քնում են գետնին՝ սեփական վահանների վրա:






































