Saturday, 20 06 2026
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների

Վրաստանը կշարունակի իր առաքելությունն Աֆղանստանում՝ չնայած 7 խաղաղապահների մահվանը

Հունիսի 6-ին Աֆղանստանում ահաբեկիչերի հարձակման զոհ դարձած վրացի յոթ խաղաղապահների դիերն այսօր ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Թբիլիսի: Նույն օդանավով Վրաստանի մայրաքաղաք է վերադարձել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան: Զինծառայողների մահվան հետ կապված՝ նա դադարեցրել էր իր այցը Բրյուսել և ուղևորվել Աֆղանստան՝ Հելմանդ գավառում՝ վրացի խաղաղապահների գտնվելու գոտում իրավիճակի հետ ծանոթանալու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Թբիլիսիի օդանավակայանում զինվորների մարմինները տեղափոխած օդանավը դիմավորել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին, երկրի կառավարության անդամները, ՊՆ և ԶՈՒ Միացյալ շտաբի ղեկավարները և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը:

Ուսուպաշվիլին ասել է, որ 7 խաղաղապահների մահը մեծ կորուստ է Վրաստանի համար, նրանց անուններն ընդմիշտ կմնան ժողովրդի հիշողության մեջ:

Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարարԱլեքսի Պետրիաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը հետագայում էլ իր արժանի ներդրումը կունենա միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ իր նպաստը բերելով միջազգային կայունության ու խաղաղության հաստատման գործին:

Վերջին օրերին Վրաստանում սկսվել են քննարկումներ Աֆղանստանից խաղաղապահների դուրս բերման վերաբերյալ: Նման պահանջով շաբաթ օրը Թբիլիսիում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն ակցիաներ են անցկացրել:

Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը կարծում է, որ պետք է այդ հարցով հանրաքվե անցկացնել: Հունիսի 10-ին կուսակցությունը համապատասխան պաշոնական հայց կներկայացնի երկրի ԿԸՀ:

Վրաստանն Աֆղանստանում զինված գործողություններին մասնակցում է 2009 թվականի նոյեմբերից: 3.5 տարում երկիրն այնտեղ տվել է 29 զոհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում