Իրանի նախկին նախագահ, ռեֆորմիստների ընդդիմադիր ճամբարի առաջնորդ Մուհամմադ Խաթեմին կոչ է արել նախագահի երկու թեկնածուներ Հասան Ռուհանիին ու Մուհամմադրեզա Արիֆին միավորվել: Այս մասին ասվում է Խաթեմիի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Խաթեմիի խոսքերով՝ երկու թեկնածուների միավորումով հաշվի կառնվեն հասարակության ցանկությունները, և երկիրը կզարգանա։
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Արիֆը, ով Խաթեմիի նախագության ժամանակ եղել է առաջին փոխնախագահ, և Հասան Ռուֆանին, ով նույնպես Խաթեմիի ղեկավարման ժամանակ եղել է միջուկային խնդրի շուրջ բանակցություններում Իրանի պաշտոնական ներկայացուցիչը, պատրասվում են կոալիցիա կազմել:
Խաթեմին, ընտրություններին նախկին նախագահ Հաշիմ Ռաֆսանջանիի մասնակցության կասեցմանն անդրադառնալով, ասել է, որ նրա թեկնածությունը չհաստատելը ժողովրդին զրկել է մեծ հնարավորություններից:
Երկրում 11-րդ նախագահական ընտրությունները կկայանան 2013-ի հունիսի 14-ին: Իրանում նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով:







































