Saturday, 11 05 2024
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը
17:50
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ամրաշինական աշխատանքներ է սկսել
Համոզված եմ՝ Իսրայելը սովից չի մեռնի՝ թուրքական պլաստմասե լոլիկներից զրկվելու պատճառով
17:30
Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Ջեյք Սալիվան
Եթե մոլլայից լսեինք վրեժի կոչ, չէինք զարմանա. եկեղեցին վարկաբեկում է իրեն
Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք հրավիրված էին «Ժիզել» ներկայացմանը
Ալմաթին ավարտվեց. Տարաձայնությունները նվազե՞լ են, թե՞ ոչ
16:45
Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
16:30
Իտալիան 32 միլիոն եվրո է ծախսել ռուս օլիգարխների ձերբակալված զբոսանավերի սպասարկման համար
Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի հետ
15:45
Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ ձեռք բերված դեղերի 77 տոկոսը
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել

Ռուսաստանի ինչի՞ն էր պետք ցույց տալ ՀԱՊԿ-ի թուլությունը

Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում սահմանային միջադեպերի կանխարգելումն է, կրակի դադարեցումը: Միջնորդները, կարծես, սայլակը ձիուց առաջ դնեն. քննարկում են խաղաղության պայմանագրի կետերն այն դեպքում, երբ շփման գծում չեն դադարում կրակոցները: Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը սա է համարում այսօրվա առաջնահերթությունը ղարաբաղյան գործընթացում:

Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Ռուսաստանի վերջին դիվանագիտական ջանքերի և հիմնախնդրի լուծման իր տեսլականի մասին՝ չհամաձայնելով այն փորձագետների հետ, որոնց կարծիքով՝ ապրիլյան քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում հրահրել էր Մոսկվան՝ քաղաքական և ռազմավարական որոշ խնդիրներ լուծելու, մասնավորապես՝ խաղաղարար ուժեր տեղակայելու նպատակով: Թեև Մարկեդոնովը չի հերքում, որ Ռուսաստանն իսկապես իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը կարգավորման գործընթացում, բայց համոզված է, որ դա համաձայնեցված է Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ:

Փորձագետը քիչ հավանական է համարում այն, որ կողմերը համաձայնություն կտան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առաջարկներին՝ կապված հիմնախնդրի վերջնական կարգավորման հետ: «Կա երկու սյուժե, որոնց շուրջ պտտվում է հիմնախնդրի կարգավորման գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և շրջակա տարածքների ու փախստականների հարցը: Կարգավորումը կլինի այն ժամանակ, երբ հաջողվի այս երկու խնդիրները տեղավորել մեկ միասնական բանաձևի մեջ, բայց չի կարելի ասել, թե Լավրովի մեկ այցով ամեն ինչ կլուծվի: Այսպիսի այցեր շատ են եղել և հավանաբար կլինեն: Կարծում եմ՝ Մոսկվայում հասկանում են, որ հակամարտությունը շատ բարդ է, և որ պետք է ինչ-որ բան անել նոր սրացումները կանխելու համար, որպեսզի գործընթացը չգնա բացառապես պատերազմի տրամաբանությամբ»,- ասում է Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, իսկ ո՞ր փաստաթուղթն է Ռուսաստանն առաջարկել կողմերին քննարկման համար: Դա Կազանի՞ փաստաթուղթն է, թե՞ Կազանյան փաստաթղթի նորացված տարբերակը: Որքանո՞վ է այն տարբերվում Մադրիդյան փաստաթղթից:

– Ինչ վերաբերում է սեղանին դրված փաստաթղթին, ապա այն, այսպես թե այնպես, լինելու է նորացված Մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Եթե հակառակը լիներ, հիմա մենք կլսեինք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ընդհանրապես եվրոպական երկրների քննադատական հայտարարությունները Ռուսաստանի հասցեին, որ վերջինս ինքնուրույն խաղ է խաղում, և այդ ամենը հակասում է միջազգային հանրության ջանքերին: Բայց մենք չենք տեսնում այդպիսի քննադատություններ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Մադրիդյան սկզբունքները մոտավորապես այն տեսքն ունեն, որով մեզ հայտնի են: Չեմ կարծում, թե սա ինչ-որ «նոու հաու» է: Ինձ թվում է՝ առանցքային հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս կարելի է օկուպացված տարածքների աստիճանական, հնարավոր ազատումից անցում կատարել կարգավիճակին, որովհետև հայկական կողմն ընդհանրապես չի վստահում Ադրբեջանին: Պարզ է, որ սա ո՛չ ռուսական և ո՛չ էլ ամերիկյան հայտնագործություն է. հայկական կողմը ինքն է հայտարարել, Տեր-Պետրոսյանը դեռ 97թ. հայտարարել է, որ ավելի լավ է սկսել հիմնախնդրի լուծումը, որովհետև հետո կսկսվի Հայաստանի մեկուսացումը, և այդ դեպքում խնդիրը կլուծվի վատագույն պայմաններով: Հարցը միայն այն է, թե ինչպես անցնել կարգավիճակի որոշմանը: Եթե հանրաքվեն անցկացվի կոնկրետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ դեպքում ադրբեջանցի փախստականները, որոնք վերադառնում են, չեն մասնակցի հանրաքվեին, քանի որ մենք չենք քվեարկում Զանգելանի կամ Կուբաթլիի շրջանի կարգավիճակի վերաբերյալ: Այս խնդիրը շատ էական է: Կարելի է սկսել շրջանի ապառազմականացում, բայց եթե կարգավիճակի հարցը չլուծվի հայկական կողմի համար ձեռնտու պայմաններով, ամբողջ ծրագիրը կփլուզվի:

– Իսկ չե՞ք կարծում, որ ադրբեջանական ագրեսիայի և ռազմական հռետորաբանության պայմաններում իրատեսական չէ խոսել կարգավորման և ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին:

– Իհարկե, իհարկե՝ սա շատ բարդ հարց է հենց այդ համատեքստում, հատկապես այսօր, առավել ևս ես համոզված չեմ, որ առաջարկները շատ արագ ընդունվելու են: Մի բան է, որ մենք պարզապես սկսում ենք գործընթացի քննարկումը, սեղանին դնում որոշակի փաստարկներ, Լավրովը գալիս և ասում է՝ լավ կլինի, որ վերադառնանք ինչ-որ պայմանավորվածությունների, իսկ ձեր դիվանագետները պատասխանում են՝ մենք դեմ չենք, բայց եղավ այն, ինչ եղավ, զոհվեցին մարդիկ: Եվ այս իրավիճակում այդ առաջարկն ընդունվելու է բացառապես որպես ճնշում, որոշակի շանտաժ և այլն: Բացի այդ, կա ներքին քաղաքականություն, ներքին իրավիճակ, իշխանություններին կքննադատեն, կմեղադրեն տարածքներ հանձնելու համար և այլն:

Կարծում եմ, որ հայտարարությունը, թե գոյություն ունի հիմնախնդրի ինչ-որ լուծում, առաջին տարին չէ հնչում: Այս էսկալացիան տարբերվում է նրանով, որ այն ամենահզոր սրացումն էր 94թ. ի վեր: 2010թ. նախօրեին տեղի ունեցած էսկալացիայի մասին էլ ասում էին, որ սա ամենահզորն է 94-ից հետո, հետո եղան 2014թ. օգոստոսի դեպքերը, հետո խփվեց հայկական ուղղաթիռը, և նորից ասում էին՝ սա ամենաուժեղ էսկալացիան է: Այն ժամանակ էլ ասում էին՝ պետք է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը: Ես չեմ կարծում, որ 20 տարուց ավելի ձգվող գործընթացը շատ արագ կարող է լուծվել:

– Իսկ ինչո՞ւ վերակենդանացավ խաղաղարարների հարցը: Շատ փորձագետներ կարծում են, որ այսօր Ռուսաստանի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում խաղաղարար ուժեր տեղակայելն է:

–  Իմ կարծիքով՝ փաստարկները, թե Ռուսաստանն է հրահրում հակամարտությունը, չեն դիմանում որևէ քննադատության: Եթե նայենք, թե ինչ էր անում Ռուսաստանը, օրինակ, Հարավային Օսիայում կամ Ղրիմում, ապա կտեսնենք, որ Ռուսաստանը գործում էր ի պատասխան ինչ-որ քայլի: Ինչո՞ւ Ռուսաստանը պիտի դա անի: Իրավիճակը շատ ռիսկային է: Լավ, ենթադրենք, թե մենք ենք սադրել, ինչպես գրում են լրագրողները կամ Սթրաթֆորի վերլուծաբանները: Լավ, մենք ենք դա արել և դրանով ցույց ենք տվել ՀԱՊԿ-ի թուլությունը: Ռուսաստանի նպատակն էր, որպեսզի ցույց տար, որ ՀԱՊԿ-ը չի՞ աշխատում:

– ՀԱՊԿ-ը կարող էր ադեկվատ արձագանք տալ իրավիճակին, այդ դեպքում ՀԱՊԿ-ի հեղինակությունը չէր վնասվի:

– Հասկանում եք, կան որոշ նրբություններ: Ղարաբաղը իրավական տեսանկյունից Հայաստանի մասը չէ: Ֆորմալ առումով՝ Ղարաբաղը, օրինակ, Ղազախստանի համար Ադրբեջանի մաս է: Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ: ՀԱՊԿ-ը ինտեգրացիոն կառույց է, որը ցույց տվեց իր թուլությունը: Ռուսաստանի ինչի՞ն է պետք ցույց տալ ՀԱՊԿ-ի կամ Եվրասիական միության թուլությունը, որպեսզի միգուցե մտցնել խաղաղարարներ, իսկ միգուցե չմտցնել, կամ վտանգները դարձնել անկանխատեսելի: Ի՞նչ է նշանակում՝ Ռուսաստանն ուզում է խաղաղարար ուժեր մտցնել: Ռուսաստանը իր համար նստած է և հանկարծ մտածում է՝ չարժի՞ խաղաղարարներ մտցնել Ղարաբաղ: Իսկ վաղը Միացյալ Նահանգները կարող է ասել՝ ոչ, մենք չենք ուզում, որ Ղարաբաղում խաղաղարարներ լինեն:

Ռուսաստանն այսօր էլ ունի այդ ազդեցության լծակները կողմերի վրա: Ռուսաստանի ինչի՞ն է պետք սրել իրավիճակը, եթե արդեն իսկ ունի այդ լծակները: Իսկ եթե այդ խաղաղարարները մտնեն Ղարաբաղ բարդ պայմաններում, նրանց չընդունի այս կամ այն կողմը, դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

– Ռուսաստանի դիվանագիտական այս նախաձեռնությունները որքանո՞վ են կապված ռուս-ադրբեջանական հարաբերությունների և մասնավորապես Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միությանը ներգրավելու հեռանկարի հետ:

– Ադրբեջանը չի մտնի Եվրասիական միություն: Առաջին հերթին Ադրբեջանը տնտեսական հետաքրքրություններ չունի ԵՏՄ-ում: Եթե նույնիսկ Ռուսաստանն այդքան խորամանկ է, ինչպես գրում են որոշ վերլուծաբաններ, և հաշվարկել է ամեն ինչ, Հայաստանը կհամաձայնվի՞ նույն ինտեգրացիոն կառույցում ընդգրկված Ադրբեջանի բոլոր որոշումներին: Դա կհանգեցնի նրան, որ ցանկացած ինտեգրացիոն կառույց, որին անդամակցում են Հայաստանն ու Ադրբեջանը մինչև հակամարտության լուծումը, պարզապես չի գործի:

Եթե պատերազմը սկսվի, և նշաձողը բարձրանա, այդ դեպքում խաղի մեջ է մտնում Թուրքիան, և հայտնի չէ, թե նա ինչպես իրեն կդրսևորի: Իմիջիայլոց, այստեղ կա նաև Իրանի հարցը: Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններն էլ լավ վիճակում չեն: Ըստ իս՝ Միացյալ Նահանգների այսօրվա լռությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի նախաձեռնությունը համաձայնեցված է ամերիկյան կողմի հետ: Իրանը համաձայն չէ դրա հետ, բայց նա չի փորձի տորպեդահարել գործընթացը և խանգարել դրան:

Ես կհամաձայնեմ ձեզ հետ այն հարցում, որ Ռուսաստանը դեռևս չի փորձում վճռական ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսօ՛ր չի փորձում: Եթե Ադրբեջանի կողմից ոչ բարեկամական կոնֆիգուրացիա լինի Ռուսաստանի հանդեպ, համոզված չեմ, որ ռուսական դիրքորոշումը կլինի այնպիսին, ինչպիսին այսօր է: Ռուսաստանը պարզապես ձգտում է պահպանել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ եթե նրա քայլերը հանգեցնեն այնպիսի իրավիճակի, որ Հայաստանը կորցնի Ղարաբաղը, այդ դեպքում Հայաստանը կկորցնի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ: Ադրբեջանը նույնպես դժվար թե շնորհակալություն հայտնի Ռուսաստանին, եթե նման բան տեղի ունենա: Կարծում եմ՝ ռուսական դիվանագիտությունը գործում է՝ ելնելով այս հանգամանքից: Հակամարտությունը սրացման փուլում է, պետք է փորձել այդ հակամարտությունը վերադարձնել դիվանագիտության դաշտ և կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:

– Ձեր կարծիքով՝ պե՞տք է մոտ ապագայում սպասել նոր բախումների հակամարտության գոտում:

– Իմ կարծիքով՝ լավ կլիներ, եթե Մինսկի խումբը զբաղվեր ոչ միայն վերջնական կարգավորման բանաձևերի փնտրտուքով, այլև միջադեպերի կանխարգելմամբ: Նույնիսկ երբ համանախագահները եկան ձեզ մոտ՝ Երևան, հայտարարեցին, թե «մենք չենք զբաղվում այն հարցով, թե ով է նախահարձակ եղել»: Դա իսկապես շատ տարօրինակ է: Անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ մեխանիզմ, հատուկ խումբ, որը կզբաղվեր միջադեպերի կանխարգելման հարցով, որովհետև մենք սայլակը ձիուց առաջ ենք դնում. մենք քննարկում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ այդ ընթացքում շփման գծում շարունակվում են փոխհրաձգությունները: Միգուցե նախ պետք է դադարեցնել կրակը, հետո որոշել կարգավիճակը: Այս հարցը չափազանց կարևոր է՝ ինչպե՞ս կանխել միջադեպերը շփման գծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում