«Սելտա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` Լուիս Էնրիկեն զբաղեցրել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը: 43-ամյա մասնագետն այդ պաշտոնաում փոխարինել է Աբել Ռեսինոյին, ով հեռացվել էր երեկ երեկոյան:
Էնրիկեն իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմը, ինչպես նաև` «Ռոմա»-ն: 2012 թվականին նա հեռացվել է «գայլեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնից և այդ ժամանակից ի վեր չի զբաղվել մարզչական գործունեությամբ:









































