Մեքսիկայի մայրաքաղաքում անցկացվել է ավտոմոբիլիստների նկատմամբ հեծանվորդների իրավունքների պաշտպանության յուրօրինակ ակցիա: Հարյուրավոր մերկ հեծանվորդներ անցել են Մեխիկոյի կենտրոնական փողոցներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ ակցիան Մեքսիկայի մայրաքաղաքում անցկացվում է արդեն 8-րդ անգամ: Կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակն է ավտոմոբիլիստներին ցույց տալ, թե որքան անպաշտպան է մարդկային մարմինը, և ստիպել վարորդներին հարգել իրենց իրավունքները:
Ոմանք ակցիային մասնակցել են լիովին մերկ, մի մասը նախընտրել է ներքնազգեստով մնալ, իսկ մի մասն էլ ներկել է մարմնի ինտիմ մասերը:
Ոստիկանությունն արշավին չի միջամտել, այլ ուղեկցել է մասնակիցներին: Երթևեկությունը փողոցներում չի դադարեցվել: Ավտոմոբիլիստները կարողացել են անմիջականորեն հետևել «հակառակորդների» ակցիային:








































