Մինչ Թեյլոր Քիննը զբաղված է Քեմերոն Դիասի հետ ֆիլմի նկարահանումներով, նրա սիրեցյալ Լեդի Գագան հանգստանում է Մեխիկոյում: Նա լուսանկարիչներին ցուցադրում է նկատելիորեն բարեկազմ դարձած մարմինը և լավ տրամադրությունը:
Աստղը վաղուց չէր հայտնվել հանրության առաջ: Երգչուհին դժվար շրջան էր ապրում: Նա բուժում էր հոդերը, որի հետևանքով սկզբում տեղաշարժվում էր սայլակով, իսկ հետո ստիպված է եղել փոխել իր սիրելի բարձրակրունկները ավելի ցածրակրունկներով:
Այժմ երգչուհու կյանքը սկսում է կարգավորվել:






































