Գրեթե 30 մարդ ցույցի դուրս է եկել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքսը»: Նրանք պահանջում են Աֆղանստանից դուրս բերել վրացական զորքերը:
Ցուցարարները պարզել են պաստառներ՝ «Աֆղանստանից դուրս բերեք վրացի զինվորներին» և «Դադարեցրեք վրացիների արյունահեղությունը Աֆղանստանում» գրություններով:
Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը միաժամանակ առաջարկել է 2013թ.-ի հոկտեմբերին նախագահական ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե անցկացնել Աֆղանստանից վրացական զորքերի դուրսբերման վերաբերյալ:
Աֆղանստանում գրեթե 1600 վրացի զինծառայող կա, նրանցից վերջին երեք տարվա ընթացքում սպանվել է 20-ը՝ ներառյալ հունիսի 6-ին սպանված յոթ վրացի զինվորները:








































