Վաղը` հունիսի 9-ին, մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք 2013» վազքի մրցույթի անցկացմամբ պայմանավորված առավոտյան ժամը 07:00-ից մինչև 12:00-ն երթևեկության համար փակ կլինի Աբովյան փողոցի Թումանյան խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ժամը 09:30-12:00-ը, սահմանված վազքուղով պայմանավորված, երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի մայրաքաղաքի Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա՝ (Ամիրյան-Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Սայաթ-Նովա – Մաշտոցի խաչմերուկ)-Մոսկովյան փողոց (Մոսկվիչկա սուպերմարկետ)-հետադարձ դեպի Սայաթ-Նովա պողոտա (մինչև Աբովյան խաչմերուկ) – Աբովյան փողոց – Royal Tulip Yerevan հյուրանոց հատվածներում:
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:







































