Wednesday, 10 06 2026
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում

Գողականի հաղթանակը. մամուլ

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. «Սահուն քայլերով, աննշմար՝ գողականը մտնում է մեր կյանք: Այն արդեն ամենուր է՝ բանակում, գործադիր և ընտրովի մարմիններում, ընտանիքներում, անգամ գիտական շրջանակներում և կրթական օջախներում: Երբ զինծառայողներն իրենց վեճն ավարտում են միմյանց վրա, այսպես ասած, «քֆուր դնելով» (կներեք գողական լեքսիկոնի համար), և դա ավարտվում է ողբերգությամբ: Երբ պատգամավորներն իրար «թասիբի են գցում», թե ով ավելի շատ կբացակայի նիստերից, ու «իրան բան ասող չի լինի»:

Երբ պետական պաշտոնյան, իր ծանր աշխատանքը կատարելու փոխարեն, հիմնավորապես «նստում» է «Ֆեյսբուքում», ապա, հազարավոր քննադատություններից հետո, մի քանի օրվա բացակայության ժամանակ գրում. «Այս օրերին իմ բացակայությունները ՖԲ-ում խնդրում եմ համարեք հարգելի: Խոստանում եմ սահմանված կարգով ապագայում լրացնել դրանք»: Երբ ցանկացած վիճաբանություն կարգավորելու համար մարդիկ զենք են վերցնում ձեռքները: Երբ… դեպքերը շատ են, թվարկեք ինքներդ:

Կնշանակի՝ երկրում գողական մթնոլորտ է ձևավորվել, և գողական աշխարհում ընդունված կանոնները հիմնավորապես մտել են մեր կյանք: Եվ այստեղ ոչ միայն դպրոցի ու դաստիարակության պակասն է պատճառը, այլև իշխանության ներսում տիրող վիճակը: Իրենք՝ պաշտոնյաներն են ստեղծել այս վիճակը և ամեն օր խրախուսում են այն: Եթե գողական պահվածքով անձը շարունակում է պաշտոնավարել, և դա արդեն գրեթե նույնացվել է տղամարդկային պահվածքի հետ, ապա դրան ընդօրինակողների պակաս մեզանում չի լինելու:

Հակառակը՝ այլ կերպ ապրողները դառնալու են «չմոներ», որոնց բոլորը ծաղրում են ու մերժում: Եթե որևէ պետական պաշտոնյա իր կատարած լկտիության, գողական պահվածքի, ցինիզմի ցանկացած դրսևորման համար պատժվեր, մեզանում բոլորովին ուրիշ վիճակ կլիներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում