Վենեսուելայի Սուլի նահանգի իշխանությունները կարծես որոշել են դիմել Խորհրդային Միության փորձին: Նրանք կտրոններ են սահմանել մթերքների համար: Այսուհետ բրինձը, մակարոնեղենը, հավը, ալյուրը, զուգարանի թուղթը, ատամի մածուկը, երեխաների տակդիրները հնարավոր չի լինի գնել փողով, հաղորդում է The Daily Mail-ը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ դա արվել է նրա համար, որ կանխվի հարևան Կոլումբիայից իրականացվող մաքսանենգությունը: Պաշտոնյաների խոսքերով` դա պատճառն այն չէ, որ երկիրն առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս ունի:
Բավականին կտրուկ փորձարկումը սկսվելու է հունիսի 10–ից՝ Սուլիի 65 սուպերմարկետներում: Կտրոնները ոչ թե թղթից, այլ էլեկտրոնային են լինելու: Դա թույլ կտա վերահսկել սպառվող ապրանքների քանակը:
Այս համակարգի հակառակորդները մեղադրում են պաշտոնյաներին, որ նավթով ամենահարուստ երկիրը չի կարողանում իր քաղաքացիների մեծ մասին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովել:







































