Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Անխել Դի Մարիան հայտնել է, որ տխրել է Ժոզե Մոուրինյոյի` մադրիդյան ակումբը լքելու որոշման պատճառով:
«Տխրեցի, երբ իմացա, որ Մոուրինյոն լքում է ակումբը: Երբ նման մարզիչը հեռանում է նման ակումբից, հնարավոր չէ անտարբեր մնալ:
Մոուրինյոն գտավ իր երջանկությունն ու ապագան այլ ակումբում, և ես վստահ եմ, որ «Չելսի»-ում նա նույնպես հիանալի կկատարի իր աշխատանքը: Անչափ շնորհակալ եմ Մոուրինյոյին»,- ասել է Դի Մարիան:







































