Կորեացի գիտնականներն աշխատում են կոնտակտային լինզաների վրա, որոնք կարող են դառնալ Google Glass-ի այլընտրանքը: Ինչպես հայտնի է դարձել, նանոնյութերի ոլորտում նորագույն նվաճումների օգնությամբ գիտնականները հույս ունեն սովորական կոնտակտային լինզաները դարձնել ավելի ֆունկցիոնալ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
«Խելացի լինզաների» մշակումն իրականացնում են Ազգային գիտատեխնոլոգիական Ուլսան ինստիտուտի հետազոտողները, Samsung ընկերության ինժեներներն ու մի շարք այլ համալսարանների ներկայացուցիչներ: Իրենց ստեղծած բարձր հաղորդականությամբ թափանցիկ նյութի շնորհիվ, որը կազմված է գրաֆենից և արծաթե նանոմանրաթելերից, նրանք կարողացել են լուսադիոդը ամրացնել սովորական լինզային:
Մշակումը փորձարկվել է ճագարների վրա, որոնց աչքերը չափսով մոտ են մարդու աչքերին: Նրանց մոտ գրգռվածություն չի առաջացել: Հետագայում լուսադիոդը կարող է փոխարինվել դիսփլեյով: