Շոտլանդիայի խորհրդարանը հրաժարվել է կատու պահել, որը կկարողանար որսալ մկներին ու առնետներին, որոնք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում շենքում:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, խորհրդարանի վարչության մարմնի հարցմանը բացասաբար է պատասխանել առողջապահության ու անվտանգության կոմիտեն:
Մեկնաբանելով որոշումը՝ կոմիտեի ներկայացուցիչը հայտարարել է, որ խորհրդարանը մտադիր չէ կատու պահել առնետորսիչի դերում:
Ընդ որում՝ նա հայտնել է, որ «մկների հարցով» զբաղվում են վնասատուների մասնագետները, որոնք պարբերաբար այցելում են շենք ու կատարում «մաքրման» աշխատանքներ:
Որպես փաստարկ ներկայացվել են նաև անվտանգության խնդիրները, ալերգիայի հնարավոր դրսևորումները խորհրդարանի անդամների մոտ, ինչպես նաև հենց կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը: Նա նշել էր, որ եթե խորհրդարանը կատու պահիի, ապա նրան հնարավոր չի լինի բաց թողնել շինությունից, հակառակ դեպքում այն կփախչի:
Որոշումը դժգոհություն է առաջացրել հարցման հեղինակների շրջանում:










































