Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր Ճապոնիայում հանդես է եկել մամլո-ասուլիսին ու սխալմամբ ճապոնացիներին անվանել է չինացի, սակայն թարգմանիչն ուղղել է նրան, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Իր խոսքում նա մտադիր է եղել ցավակցել Ճապոնիայի ժողովրդին՝ կապված այդ երկրում Ին-Ամենասի մոտակայքում նավթավերամշակող համալիրում 10 ճապոնացու մահվան առնչությամբ, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ֆրանսիայի ժողովուրդը ցավակցություն է հայտնում Չինաստանի ժողովրդին»,- ԶԼՄ-ները մեջբերում են Օլանդի խոսքերը, որոնք նա արտաբերել է ֆրանսերենով:
Սինխրոն թարգմանչուհին, որը աշխատել է մամլո ասուլիսին, ուղղել է Օլանդի սխալը: Սակայն, ինչպես հաղորդում է գործակալությունը, մամլո ասուլիսին ներկա ճապոնացի լրագրողներից մեկն իմացել է ֆրանսերեն ու սխալի մասին հայտնել է:
Անձամբ Ֆրանսիայի նախագահը երևի չի էլ նկատել իր սխալը:








































