Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Հայաստանի հանդեպ Մոսկվայի պահվածքը միանգամայն ադեկվատ է մեր քաղաքական էլիտային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

 – Պարոն Հայրապետյան, ինչո՞վ է առհասարակ պայմանավորված գազի գնի թանկացումը: Եթե մի կողմ դնենք Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ չբացառելով, որ նրանք էլ մեղավորության իրենց բաժինն ունեն,  ապա, ըստ Ձեզ, ինչո՞ւ է հիմա Ռուսաստանը նման քաղաքականություն վարում, ո՞րն է դրա նպատակը:

 – Գազի և  ցանկացած այլ ապրանքի գնի թանկացումը ընդհանրապես պայմանավորված է շուկայի թելադրանքով, թեև աշխարհաքաղաքական գործոնը տվյալ պարագայում, անշուշտ, առկա է: Եվ այդ գործոնի կիրառումն ամենեևին ուղղված չէ Հայաստանի իշխանությունների դեմ, քանի որ սա Ռուսաստանի դրածո իշխանություն է և չի կարող անել որևէ էական բան, որ դուրս լինի ռուսական պետական շահերի շրջանակից: Խնդիրն այն է, որ Հայաստանում նույն ռուսական ազդեցության համակարգերի հետ է աշխատում նաև Արևմուտքը, որի գայթակղիչ ճնշումներին չտրվելու համար Ռուսաստանն իր հերթին բանեցնում է ավելի հզոր ճնշումներ: Այդ տրամաբանությունը բազմիցս եղել է մեր պատմության մեջ:

– Հայաստանում կարծես առաջին անգամ է, որ հստակ ձևավորված հակառուսական տրամադրություն է առաջանում՝ բողոքի ցույց Ռուսաստանի դեսպանատան առաջ և այլն, սա ինչի՞ կարող է հանգեցնել:

 – Ողորմելի է այն ժողովուրդը, որը «հակա» որևէ ժողովրդի տրամադրություններ ունի. հակառուսությունը, հակաամերիկանիզմը, հակաթրքությունը ճանապարհ չեն, և, փառք Աստծո, հայ ժողովուրդն այսօր այդ հիվանդություններից միայն մեկով է մասամբ տառապում՝ հակաթրքությամբ, որն իր հիմնավոր պատճառն ունի: Իսկ ռուսական կամ որևէ այլ երկրի դեսպանատան դեմ ցույց անելը չարժե որակել որպես «հակա» տվյալ պետության կամ ժողովրդի ընդհանրապես: Ընդհակառակը՝ դա քաղաքացիական հասարակություն դառնալու հստակ ցուցիչներից է: Պահպանողականներս ցույցեր ենք արել թե՛ ամերիկյան դեսպանատան առջև՝ Իրաքի առաջին ռմբակոծման առիթով մեր բողոքը հայտնելով, թե՛ ռուսական դեսպանատան առջև՝ իրենց երկրում հայկական գերեզմանները պղծելու առիթով մեր վրդովմունքը հայտնելով, իսկ մեկ անգամ էլ՝ 2008թ. մարտի 1-ից հետո, երբ պետական մակարդակով շնորհակալություն հայտնվեց Պուտինին: Ժամանակի մամուլը դրան վախվորած է անդրադարձել:

– Ի՞նչ եք կարծում՝ գազի գնի թանկացումն է, որ  պետք է պոռթկում առաջացներ մեր երկրում, չե՞ք կարծում, որ սա նվազագույնն է, որ վերջին շրջանում Ռուսաստանն արել է Հայաստանի հանդեպ:

 – Հայաստանի հանդեպ Ռուսաստանի արածները միանգամայն ադեկվատ են մեր քաղաքական էլիտային, մասնավորապես՝ իշխող վերնախավին: Խնդիրն այն է, թե Հայաստանի քաղաքացիներն արժանի՞ են ավելի լավ իշխանության, որի հանդեպ ոչ մի Ռուսաստան չէր հանդգնի իրեն այսպես լկտի ստրկատիրոջ պես պահել: Եթե այդ որակը չի փոխվելու, ապա ի՞նչ տարբերություն՝ Ռուսաստանն է նվաստացնելու մեզ, թե՞ մեկ այլ երկիր:

 – Իսկ որքանո՞վ կարող է սա Ռուսաստանի կողմից ճնշում լինել Հայաստանի նկատմամբ՝  Մաքսային միությանն անդամագրվելու իմաստով:

 – Անշուշտ, այդպիսի նպատակ ևս կարող է լինել: Բայց եկեք ցավով արձանագրենք, որ Հայաստանի հարցերը որոշվում են խոշոր խաղացողների պայմանավորվածություններով, որտեղ Հայաստանի իշխանությունները որևէ դերակատարում չունեն: Ունենալու դեպքում գուցե հետևանքներն ավելի աղետալի լինեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում