Տաշքենդում ընթացող Ագզամովի հուշամրցաշարում Տիգրան Լ. Պետրոսյանը տարավ երրորդ հաղթանակը:
Այժմ Պետրոսյանը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և միայն կես միավորով է ետ մնում մրցաշարի առաջատարներից:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Պետրոսյանի մրցակիցն է Սապաև Մակսադը, ով իր ակտիվում ունի 3,5 միավոր:








































