Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 148 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 118-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 30 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապaտասխան լուծումներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 52 հեռախոսազանգ, որոնցից 41-ին լուծում է տրվել, իսկ 11-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:










































