Wednesday, 01 07 2026
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

ԵԽԽՎ պատգամավորները շոկի մեջ են, բայց ԼՂ հակամարտությանը չեն անդրադարձել

ԲՀԿ նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ շոկի մեջ է գցել եվրոպացի պատգամավորներին՝ նրանց բաժանելով բրոշյուրներ, որոնցում պատկերված են ադրբեջանցիների վայրագությունները ապացուցող լուսանկարներ՝ արված ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից:

Լուսանկարներում պատկերված են հայ խաղաղ բնակիչների խոշտանգված դիակները, որոնցից երևում է, որ ադրբեջանցիները չեն բավարարվել սպանելով, այլ դրանից հետո նաև անարգել են դիակները, պատկերված են հայ գլխատված զինվորականներ: Զոհրաբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ բրոշյուրները բաժանել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, երբ յուրաքանչյուր երկրից երկուական ներկայացուցիչ՝ մեկը իշխանությունից, մեկը՝ ընդդիմությունից ֆորմատով հավաքվել էին Մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրներում հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովի նիստում քննարկելու Մոլդովայի և Կիպրոսի հարցը:

Զոհրաբյանն ասում է, որ այդ բրոշյուրում պատկերված լուսանկարները այնքան սարսափազդու են, որ էթիկայի կանոններից ելնելով հրապարակման ենթակա չեն: Սակայն Նաիրա Զոհրաբյանը փորձել է եվրոպացի պատգամավորներին ցուցադրել այդ լուսանկարները, որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է իրենից ներկայացնում ներկայիս, այսպես կոչված, «ժողովրդավարական Ադրբեջանը», և ինչի է իրականում ձգտում Ադրբեջանը՝ հայտարարելով, որ պետք է վերականգնի իր տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ երբ ինքը փորձել է ցուցադրել այդ նկարները, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը տեղից բղավել է, որ քարտուղարությունը պետք է թույլտվություն տա նման նկարների ցուցադրության համար, սակայն, չնայած Սեիդովի բողոքներին, ինքը ցուցադրել է այդ լուսանկարները: Սեիդովը փորձել է արդարանալ՝ ասելով, որ այդ նկարները ֆոտոշոփի արդյունք են, սակայն Նաիրա Զոհրաբյանը նկատել է, որ հայ գլխատված զինվորի լուսանկարը տեղադրված է Ադրբեջանի պետական համալսարանի կայքում՝ որպես ադրբեջանցիների հերոսության ապացույց:

«Ադրբեջանը ահաբեկչական պետություն է, և այդ պետությունը պետք է պատասխան տա իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների համար, սա է մեր միակ պահանջը ԵԽԽՎ-ից»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության մյուս անդամները անընդհատ կրկնում են, որ ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվելու մանդատ չունի: Միակ հարցը, որով կարող է զբաղվել ԵԽԽՎ-ն՝ դա Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար աղետի արձանագրումն է: Հայկական պատվիրակությունը մտավախություն ունի, որ ցանկացած այլ ֆորմատով հարցի քննարկումը կարող է վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին:

Սակայն Հայաստանը և Ադրբեջանը 2001թ. դառնալով ԵԽԽՎ լիիրավ անդամ՝ պարտավորվել են ղարաբաղյան հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, բացառելով ուժի կիրառումը: Հայաստանյան պատվիրակությունը կարող է պնդել, որ ԵԽԽՎ-ն մոնիտորինգ իրականացնի ղարաբաղյան հակամարտության շփման գծում, և ի վերջո՝ գնահատական տա, թե ով է նախահարձակ եղել, ով է առաջինը խախտել խնդիրը խաղաղ միջոցներով կարգավորելու իր հանձնառությունը: Սակայն հայկական պատվիրակության անդամները մտավախություն ունեն, որ Ադրբեջանի ազդեցությունը ԵԽԽՎ-ում այնքան մեծ է, որ այդ կառույցը չի կարող օբյեկտիվ քննություն իրականացնել, և եթե անգամ հանձնաժողվ ստեղծվի և քննություն իրականացվի, արդյունքում մենք ունենալու ենք Ռոբերտ Ուոլթերի կամ Միլիցա Մարկովիչի զեկույցների տիպի մի փաստաթուղթ, որտեղ փաստերը գլխիվայր շուռ տված են լինելու, և ամեն ինչ ներկայացված է լինելու Ադրբեջանին ձեռնտու լույսի ներքո:

Իրականում, անկախ Հայաստանի կամ Ադրբեջանի պատվիրակների ցանություններից, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին շատ քիչ է հետաքրքրում ղարաբաղյան հակամարտությունը: Նույնիսկ այն դեպքում, երբ այնտեղ ընթանում են փաստացի պատերազմական գործողություններ և զոհվում են հարյուրավոր մարդիկ, այդ թվում և՝ խաղաղ բնակչություն, ԵԽԽՎ-ն հարկ չի համարել քննության առարկա դարձնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Եվրոպացիները հոգնել են այդ հակամարտությունից և գիտեն, որ կողմերից յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը՝ ամեն մեկը համարելով, որ այդ տարածքի նկատմամբ ունի պատմական իրավունքներ: ԵԽԽՎ բանաձևերը, անկախ նրանից՝ հայանպաստ են, թե ադրբեջանամետ, չեն կարող փոխել կողմերի դիրքորոշումը և ազդել հակամարտության լուծման վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում