Գերմանական Volkswagen ավտոմոբիլային ընկերությունը համաձայնվել է ԱՄՆ-ից ավտոմեքենաների տերերին, ովքեր դարձել են «դիզելային սկանդալի» մասը, փոխհատուցում վճարել, հայտնում է Die Welt-ը:
Հաղորդվում է, որ նրանք կստանան 5 հազար դոլար, ինչպես նաև Volkswagen-ը կվճարի նրանց ավտոմեքենաների վերանորոգման համար:
Տվյալ որոշումը կլինի ավտոարտադրողի և ամերիկյան իշխանությունների միջև կայացած համաձայնության կետերից մեկը, գրում է պարբերականը:









































