Ինչպես հայտնի է դարձել HayNews.am-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն առավոտյան ընդունել է Ազատության հրապարակում բողոքի ցույց անող ազատամարտիկների ներկայացուցիչներին` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները երեկ բողոքի ցույց էին անում Կառավարության դիմաց` պահանջելով բարելավել իրենց և իրենց մարտական ընկերների սոցիալական վիճակը: Այս պահին, իր խոստման համաձայն Կառավարության ղեկավարն ընդունել է վերջիններիս` ցանկանալով լսել ազատամարտիկների պահանջները: Քննարկումը հիմնականում ընթանում է սոցիալական խնդիրների շուրջ: Տիգրան Սարգսյանի և ազատամարտիկների հանդիպման մասին առավել մանրամասն` առաջիկայում:









































