Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

Բաց երկինք և մութ գործեր

Նախօրեին Հայաստանի կառավարությունը կայացրել է մի որոշում, որը թեև կարելի է ասել խեղդվում է Հայաստանում հայտնի մի քանի այլ հարցերի աղմուկի մեջ, սակայն չափազանց կարևոր է Հայաստանի համար: Խոսքը Հայաստանի ավիացիայի ոլորտը ազատականացնելու մասին է, այսպես ասած` բաց երկնքի քաղաքականության: Այսինքն` հայկական քաղավիացիայում այլևս լինելու է մրցակցություն, չի լինելու պետական հովանավորությամբ կամ առավել ևս մոնոպոլիայով օժտված որևէ ընկերություն: Բաց երկնքի քաղաքականությունը, ըստ էության, Արևմուտքի պահանջն է Հայաստանին:

Ընդհանուր առմամբ, տարօրինակ և աբսուրդային էր այն իրավիճակը, որ օդային դարպասների բացառիկ նշանակության պայմաններում՝ նկատի ունենալով աշխարհի հետ Հայաստանի ցամաքային հաղորդակցության սահմանափակումները, երկրում ավիացիայի ոլորտը մոնոպոլացված էր և ըստ էության, փաստորեն, զրկված արագ զարգացման հնարավորությունից: Իսկ այս ամենի արդյունքն էլ Հայաստան օդային ուղևորափոխադրումների բարձր գներն էին: Օրինակ` երբ համեմատում ենք այդ գները ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող Վրաստանի հետ, հատկապես երբ Վրաստանում կան նաև այլընտրանքային հաղորդակցության կարծես թե բավական լայն հնարավորություններ՝ ծով, Թուրքիայի ճանապարհ, ապա ակնհայտ է դառնում, թե ինչքան բարձր են հայաստանյան ավիատոմսերի գները:

Այս ամենը որևէ տրամաբանական բացատրության չէր ենթարկվում` բացի այն, որ ընդամենը մրցակցության պակասի հետևանք էր: Այս իրավիճակի «թագն ու պսակը» կարելի է համարել արտոնյալ ընկերության, ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սնանկացումը, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանի քաղավիացիայի իրական զարգացման և տոմսերի գների թանկ լինելու հաշվին օգտվել են ինչ-որ մարդիկ, իսկ ընկերությունը սնանկացել: Եվ ահա այս ամենին կարծես թե վերջ է տրվում, և վերջ է տրվում ակնհայտորեն Արևմուտքի ճնշմամբ: Սակայն պարզ չէ, թե ինչ է գալու այս ամենին փոխարինելու: Հայտարարվել է, որ Հայաստանում կլինեն մի քանի ավիաընկերություններ: Իսկ ո՞ւմն են լինելու այդ ավիաընկերությունները, ի՞նչ ներդրումներ են կատարվելու, որքանո՞վ է թափանցիկ լինելու նրանց մրցակցությունը, թե՞ կրկին՝ ինչպես բիզնեսի բոլոր ոլորտները, այստեղ էլ մենաշնորհի այլընտրանքը լինելու է մրցակցության քողի տակ քվոտավորումը, երբ ավիաընկերությունները լավ էլ կբաժանեն միմյանց միջև շուկան ու իրականում կշարունակեն նույն կերպ փող աշխատել, միայն թե արդեն երեքով:

Այս հարցերն առ այսօր բաց են մնում: Կառավարությունն այս հարցերի պատասխանը դեռ չի տվել: Իհարկե, բուն իմաստով պատասխանը պետք է տա մեխանիզմը` իր աշխատանքի արդյունքով: Սակայն ակնհայտ է, որ դրա տեսական ապահովվածությունը առայժմ բավարար չէ հասարակական վստահության համար: Միգուցե գործնական աշխատանքը փոխի այդ պատկերը: Համենայնդեպս, փոփոխություն սպասում են բոլորը, այդ թվում` նաև սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք անկասկած շատ ավելի հաճախ կսկսեն այցելել հայրենիք, եթե տեղի ունենա տոմսերի զգալի էժանացում: Իսկ դա, ինչպես նաև թռիչքների անվտանգությունն ու սպասարկման որակը լինելու են բաց երկնքի քաղաքականության ցուցիչները, որոնց հանրությունը սպասում է շատ արագ, ոչ թե տարիների ընթացքում: Գոնե երկնքում փոփոխությունները պետք է ավելի դինամիկ լինեն, քան նրանք, որ կրիայի արագությամբ են շարժվում գետնի վրա: Հակառակ պարագայում, բաց երկնքի քաղաքականությունը կդառնա ընդամենը Հայաստանի կառավարման մութ գործերի հերթական ցուցանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում