Ամերիկյան ընտանիքների ընդհանուր կարողությունը հասել է ռեկորդային ցուցանիշի: Նման տվյալներ է հաղորդում ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Դաշնային ռեզերվային համակարգի տվյալները:
Ըստ այդմ՝ այս տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ բնակիչների ընդհանուր կարողությունը կազմել է 70 տրիլիոն դոլար: Միաժամանակ մեծացել են տների, բաժնետոմսերի, բանկային հաշիվների արժեքը և այլ ակտիվներ: Մեծացել են նաև հիպոթեքի ծավալները:






































