Գիտնականները պնդում են, որ այն բանի հետազոտությունը, թե ինչպես են բանանները արտադրում և կուտակում կարոտինոիդ պիգմենտը, ապագայում թույլ կտա ստանալ բանանի տեսակ, որը մարդկանց կփրկի կուրությունից: Այդ մասին հարպարակված է Journal of Agricultural and Food Chemistry-ում:
Աշխատանքի հեղինակների պնդմամբ՝ A վիտամինի պակասը կուրություն է առաջացնում տարեկան 250 հազար երեխաների մոտ, որոնք ապրում են հիմնականում Աֆրիկայում և Հարավ-Արևելյան Ասիայում: Մեկ տարվա ընթացքում կուրացած երեխաների մոտ կեսը մահանում է: Մասնագետները ենթադրում են, որ կարոտինոիդների մեծ պարունակությամբ բանանի տեսակ ստանալը թույլ կտա երեխաներին փրկել կուրությունից, քանի որ լյարդում դրանք վերափոխվում են A վիտամինի:









































