Անցած ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մոտ 20 րոպե խոսել է Իսրայելի ազգային ենթակառուցվածքների նախարար Յուվալ Շտայնիցի հետ՝ Վաշինգտոնում միջուկային անվտանգության կոնֆերանսի կուլիսներում, հայտնում է i24news-ը:
Շտայնիցի գրասենյակը չի մեկնաբանել հանդիպումը, որը տեղի է ունեցել համաշխարհային առաջնորդների փակ ընդունելությունում Սպիտակ տանը: 20 րոպե տևած հանդիպումը կայացել է 2 երկրների ջանքերի ակտիվացման ֆոնի վրա հրադադարի և համաձայնության հասնելու համար:
Համաձայնության գլխավոր արգելքներից մեկը հանդիսանում է Իսրայելի պահանջը այն մասին, որ Անկարան վերջ դնի Թուրքիայում Համասի բջիջներին:









































