Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ամռանը կարող է հեռանալ ակումբից: Ֆրանսիացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:
«Միշտ հարգել եմ պայմանագիրս: Չեմ ցանկանում վերադառնալ այդ հարցին: Կարծում եմ` պատասխանեցի ակումբից հեռանալուս մասին հարցին»,- The Mirror-ը մեջբերում է մասնագետի խոսքերը:
Հիշեցնենք, որ երկրպագուները դժգոհ են թիմի գրանցած արդյունքներից և ճնշում են գործադրում Վենգերի նկատմամբ:






































