28-ամյա Ֆերնանդինյոն բուժզննում անցավ «Մանչեսթեր Սիթի»-ում և պայմանագիր ստորագրեց ակումբի հետ: «Քաղաքայիններ»-ի կազմում բրազիլացին կխաղա 25 համարի մարզաշապիկով:
«Այս փոփոխություններին ես երկար եմ սպասել: Անգլիայի Պրեմիեր Լիգայում խաղալն իսկական երազանք էր: Այժմ այն իրականություն դարձավ:
Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել, քանի որ հանդես եմ գալու հզոր թիմում: Հուսով եմ, որ կարող եմ արդարացնել «Սիթի»-ի ղեկավարների սպասելիքները»,- նշել է կիսապաշտպանը:






































