Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Հնդկաստան ու Բուտան կատարած այցերից դեռ չհանգստացած՝ արքայազն Ուիլյամը վերստին շարքում է՝ իր ողջ ուժերով: Լինելով «Աստղային պատերազմներ» (Star Wars) ֆիլմաշարի մոլի երկրպագու՝ նա չէր կարող բաց թողնել սիրելի հերոսների հետ ավելի լավ ծանոթանալու հնարավորությունը:
Ուիլյամն ապրիլի 19-ին եղբոր՝ արքայազն Հարիի հետ ժամանել է «Փայնվուդ Ստուդիոս» ստուդիա, որը գտնվում է Բաքինգեմշիր կոմսությունում, և որտեղ լայն թափով ընթանում են ֆիլմաշարի նոր դրվագի նկարահանման աշխատանքները (ըստ ամենայնի, Քեյթ Միդլթոնը որոշել է երեխաների հետ մնալ տանը):
Բրիտանական գահի ժառանգորդները հանդիպել են ապագա ֆիլմի նկարահանող խմբի ու նրա ռեժիսոր Ռայան Ջոնսոնի հետ: Կարևոր հյուրերի համար կինոստուդիայում կազմակերպվել է էքսկուրսիա: Գահաժառանգներն իրենց համար նոր ընկերներ են գտել:













































