Օրերս Կիրկորովը գնացել էր շփվելու Մոսկվայի մանկատներից մեկի երեխաների հետ, որտեղ էլ երգիչը խոսել է իր երեխաների՝ Մարտինի ու Ալլա-Վիկտորյայի մասին, հայտնում է glamurchik.tochka.net-ը:
«Իմ սիրելի մորաքույր Մարիան օպերային երգչուհի է, նա Մարտինի ու Ալլա-Վիկտորյայի համար երգում է երգեր: Երբ նրանք լսում են նրա կոլորատուրային սոպրանոն, սկսում են երգել: Հատկապես Մարտինն է շատ ջանք թափում, կարծես լսում է հարմոնիան: Ինձ թվում է՝ նա երաժիշտ է դառնալու»,- ասել է Կիրկորովը:
Կիրկորովը երեխաների լուսանկարները խոստացել է ցույց չտալ, մինչ նրանք կմեծանան:











































