ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանի իշխանությունների որոշումը, որով թույլատրվել է իրավապաշպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին դուրս գալ երկրից։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ թույլ տալ մարդու իրավունքների համար շարժման ակտիվիստ Լեյլա Յունուսին և պատմաբան Արիֆ Յունուսին լքել սահմանը՝ հրատապ բուժման համար. դա ևս մեկ դրական քայլ է»,- ասել է Կիրբին։ Նրա խոսքով՝ խոսքի ազատության և քաղաքական իրավունքների ամրապնդումը օգուտ կբերի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նրա երկկողմ հարաբերություններին։
«Մենք կոչ ենք անում (Ադրբեջանի) կառավարությանը ձեռնարկել հավելյալ քայլեր և առանց նախապայմանների ազատ արձակել բոլորին, ովքեր անազատության մեջ են իրենց հիմնարար իրավունքները ու ազատությունները կյանքի կոչելու համար»,- ասել է Կիրբին։









































