Հունիսի 14-15-ին Իտալիայի Պարմա քաղաքում կանցկացվի մակարոնից պատրաստված ուտեստների առաջնություն՝ հաղորդում է Euromag-ը:
Առաջնությանը կմասնակցեն բարձրակարգ խոհարարներ՝ աշխարհի ավելի քան 20 երկրներից:
Միջոցառումն անցկացվելու է Academia Barilla միջազգային կենտրոնում: Մակարոնի առաջնությունն անցկացվելու է «Իտալական խոհանոցն աշխարհում» ֆորումի շրջանակներում, որի նպատակն է այլ երկրներում հայտնի դարձնել իտալական խոհանոցը և զերծ պահել այն կեղծիքներից:
Մասնակիցների թվում է նաև 2012թ. առաջնության հաղթող Յոշի Յամադան: Ճապոնացի խոհարարն իտալական խոհանոցն ուսումնասիրել է Նեապոլի ռեստորանում աշխատելիս:







































