Եվրահանձնաժողովը միգրացիան սահմանափակելու համար Թուրքիային տրամադրել է 110 միլիոն եվրո: Այսպիսով, տարվա սկզբից ԵՀ-ն Անկարային խոստացած 3 միլիարդից տրամադրել է 187 միլիոն եվրո, հայտնում է TASS-ը:
«Այսօր Եվրահանձնաժողովը առաջարկել է կատարել Թուրքիայում փախստականների աջակցման ֆոնդին միջոցներ տրամադրելու արագացման իր խոստումները: Այսօր առանձնացված 110 միլիոն եվրոյից 60 միլիոնը կտրամադրվի սննդամթերքների, առողջապահության և Հունաստանից Թուրքիա վերադարձող միգրանտների տեղավորման ծախսերի ծածկմանը: Եվս 50 միլիոն եվրո կտրամադրվի Թուրքիայի 15 նախագծերի իրականացմանը՝ այդ երկիր ժամանող սիրիական փախստականների առաջնահերթ կարիքների բավարարման համար»,- տեղեկացրել է Եվրահանձնաժողովը:









































