Նովակ Ջոկովիչը տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Laureus սպորտի Համաշխարհային ակադեմիայի կողմից:
Քվեարկության արդյունքում սերբ թենիսիստը շրջանցել է արագավազորդ Ուսեյն Բոլտին, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, բասկետբոլիստ Ստեֆեն Կարիին, ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին և գոլֆիստ Ջորդան Սպիտին:
Հավելենք, որ Laureus–ը երկրորդ անգամ է Ջոկովիչին լավագույն մարզիկ ճանաչում: