Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Bild»-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբի մարզական տնօրենը մեկ անգամ չէ, որ հետևել է Հյումելսի խաղին: «Բարսա»-ն հետաքրքրված է նաև Օբամեյանգի ծառայություններով:
Հյումելսի ու «Բորուսիա»-ի միջև պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2017 թվականի ամառ, և թիմը ցանկանում է երկարաձգել այն: Ամեն դեպքում ֆուտբոլիստն ապագայի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացրել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պաշտպանը բանակցում է «Չելսի»-ի հետ:











































