Սիրիայում հրադադարի գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 64-ի՝ ասվում է Սիրիայում հաշտեցման հարցերով կենտրոնի տեղեկագրում, որը հայտնվել է ՌԴ ՊՆ կայքում։
«Օրվա ընթացքում հաշտության համաձայնագիր է կնքվել Հոմս նահանգի Բադու բնակավայրի ներկայացուցիչների հետ։ Հաշտեցման գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է 64-ի»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Գերատեսչության տվյալներով՝ մարտական գործողությունների դադարեցման պայմանների ընդունման ու կատարման իրենց հանձնառության մասին հայտարարած զինված խմբավորումների թիվը շարունակում է մնալ 50։
Հրադադարի ռեժիմը Սիրիայում ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին, ինչը, սակայն, չի տարածվում ահաբեկչական խմբավորումների վրա։









































