«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նշել է, որ մարզչի փոփոխության մասին լուրն ազդեցություն է ունեցել թիմի խաղացողների վրա: Փետրվարին հայտնի է դարձել, որ չիլիացի ֆուտբոլիստին ամռանը կփոխարինի Խոսեպ Գվարդիոլան:
«Իհարկե, տարբեր պատճառներով մենք պարտվեցինք երկու կարևորագույն հանդիպումներում: Նկատի ունեմ «Լեսթեր»-ի և «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպումները: Այդ երկու պարտությունների պատճառով չենք կարող պայքարել տիտղոսի համար:
Փետրվարի սկզբին տեղեկություններ տարածվեցին մարզչի առաջիկա փոփոխության մասին: Նշվում էր, որ որոշ ֆուտբոլիստներ կլքեն թիմը: Ստեղծված իրավիճակն իր ազդեցությունը թողեց թիմի խաղի վրա»,- goal.сom-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:







































